«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Փաշինյանն այդ դեբատներում լիովին տապալվեց

Փաշինյանն այդ դեբատներում լիովին տապալվեց
19.05.2026 | 13:53

Արթուր Օսիպյանին ճանաչում եմ շատ վահուց։ Միշտ պայքարել է կոռուպցիայի դեմ , Արցախում ավելի լավ պետական կառավարման համար։

Եզակի համարձակ գործիչներից է, ով ասել է ճշմարտությունը բարձր պաշտոնյաների հենց դեմքին։ Ինչի համար ռեժիմի կողմից և՛ հալածվել է, և՛ խոշտանգումների ենթարկվել։

Նիկոլ Փաշինյանին ուղղված նրա հարցերը, ոչ մի սադրիչ բովանդակություն չունեն։

Դրանք այն հարցերն են, որոնք Նիկոլ Փաշինյանին պետք է տրվեին Մինսկի խմբի փաստաթղթերի հրապարակումից հետո։

Փաստորեն դեբատները, որը Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր անել Լեվոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, տեղի ունեցան Արթուր Օսիպյանի հետ։

Եվ Նիկոլ Փաշինյանն այդ դեբատներում լիովին տապալվեց։

Ապրես Արթուր, հալալ է քեզ։

Անդրիաս ՂՈՒԿԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 3278

Մեկնաբանություններ