Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ի՞նչ պետք է անի երկրի նոր ղեկավարը

Ի՞նչ պետք է անի երկրի նոր ղեկավարը
26.05.2025 | 10:22

Պետական դավաճան նիկոլից հետո իշխանության եկող նոր ղեկավարը հրապարակային և գրավոր պետք է խոստանա, որ նոր կառավարության առաջին նիստում կառավարության բազմաթիվ հրատապ որոշումներից մեկը պետք է լինի. «Վիվառո», «Գուդվին», «Աջարաբետ», «Տոտո» օնլայն կազինոների փակումը։

Այդ խաբեբա կառույցներից 10 տարվա ամբողջ շահույթի բռնագանձումը։

Բռնագանձված միլիարդավոր դոլարները անհապաղ ուղղել բանակի հզորացմանը, իսկ այդ կառույցների թալանչի տերերին կալանավորել։

Սրանով Հայաստանում կփրկվեն խաղամոլության և թմրամոլության պատճառով կործանվող հազարավոր մարդիկ և ընտանիքներ, իսկ բանակն աննախադեպ կհզորանա:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5784

Մեկնաբանություններ