«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Մարդիկ երկրից դուրս գնալու կոպեկ չունեն, դրա համար էլ ստիպված լցվում են Սևան

Մարդիկ երկրից դուրս գնալու կոպեկ չունեն, դրա համար էլ ստիպված լցվում են Սևան
30.07.2025 | 17:09

Կար ժամանակ, որ այս սեզոնին մարդիկ հիմնականում դուրս էին գնում հանգստանալու՝ Սև ծով (Բուլղարիա, Ռուսաստան, Վրաստան), Միջերկրական ծովի եվրոպական երկրներ (Իտալիա, Հունաստան, Ֆրանսիա, Իսպանիա) կամ Եվրոպայի այլ երկրներ, մի մասն էլ՝ ԱՄՆ։

Հիմա ու՞մ չի պարզ, որ մարդիկ երկրից դուրս գնալու կոպեկ չունեն, դրա համար էլ ստիպված լցվում են Սևան։

Ասեմ՝ ոչ վաղ անցյալում էս սեզոնին Երևանի փողոցներում սկի մեքենա չկար, որովհետև մարդիկ երկրից դուրս էին գտնվում, իսկ հիմա փողոցներում խցանումներ են։

Եզրակացությունը մեկն է՝ ժողովուրդը սրընթաց աղքատանում է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 7768

Մեկնաբանություններ