ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ոչ թե պարզապես «միջանցք», այլ էքստերիտորիալ միջանցք

Ոչ թե պարզապես «միջանցք», այլ էքստերիտորիալ միջանցք
09.08.2025 | 16:21

Փոխադարձության սկզբունքը ենթադրում է, որ ինչ սկզբունքով կգործի Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցումը, նույն սկզբունքով, նույն պայմաններով պետք է գործի Հայաստանից Ադրբեջանի տարածքով անցնող առնվազն մեկ երթուղի, որը կարող է լինել, օրինակ, Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան անցնող «միջանցք» (պայմանական)։

Փոխադարձության սկզբունքը հենց սա է, սրանից տարբերվող ցանկացած այլ արտոնյալ պայմաններով, ՀՀ մյուս ճանապարհներից տարբերվող կարգավիճակ ունեցող «անցում» ո՛չ միայն խախտում է փոխադարձության սկզբունքը, այլև հենց «միջանցք» է։

«Միջանցքի» դեպքում, եթե տվյալ գոտում կատարվում է հանցագործություն կամ այլ իրավախախտում և ընդհանուր կարգով չեն գործում ՀՀ օրենքները, նշանակում է, որ տվյալ տարածքում չի տարածվում ՀՀ ինքիշխանությունը։

«Միջանցքի» դեպքում, եթե տվյալ գոտում Հայաստանը իր ցանկացած պահին չի կարող դադարեցնել երթուղին, փոխել ճանապարհի կարգավիճակը, ճանապարհի նկատմամբ սահմանել այլ հսկողության միջոցներ, և այլն, նշանակում է, որ այն ո՛չ թե պարզապես «միջանցք» է, այլև էքստերիտորիալ (տես՝ Հ.Գ.-ն) միջանցք։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Էքստերիտորիալ (լատ. extra territorium՝ «տարածքից դուրս») - Էքստերիտորիալ ասվում է այն տարածքներին կամ օբյեկտներին, որոնք ֆիզիկապես գտնվում են այլ պետության տարածքում, բայց չեն գտնվում այդ պետության իրավասության ներքո, այլ պատկանում են այլ պետությանը կամ ունեն հատուկ կարգավիճակ։

Իրավական իմաստով – Իրավազորության տարածում երկրի սահմաններից դուրս՝ հիմնականում քաղաքացիների կամ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ։

Դիտվել է՝ 4656

Մեկնաբանություններ