«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին
25.08.2025 | 14:54

Ես՝ որպես մի հայ մարդ, որպես Երևան քաղաքի բնակիչ, մտահոգված եմ այն աշխատանքներով, որ այս օրերին տեղի են ունենում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Նշված տարածքում չկա մի պաստառ, ըստ որի, քաղաքացու համար պարզ կդառնար, թե ինչ աշխատանքներ են կատարվում այդ տարածքում, ինչ նպատակով է կատարվում, ով է պատասխանատուն, որպես շինարարական կազմակերպություն, այսինքն, ինչպես որ լինում է սովորաբար։ Հետևաբար, ստիպված եմ բաց նամակով Ձեզ դիմել՝ ստանալու համար մայրաքաղաքի իշխանությունների պաշտոնական պատասխանը, թե քանդման (առայժմ) ինչ աշխատանքներ են դրանք, որ տեղի են ունենում հուշահամալիրում։ Ի վերջո, Ծիծեռնակաբերդը սովորական մի շենք-շինություն չէ, որի ապամոնտաժումը կամ վերակառուցումը համարվի քաղաքապետարանի ներքին խոհանոցի խնդիր։ Այդ համալիրը հայ ժողովրդի կորստի, մաքառումի, հիշողության ու ոգեկոչման խորհրդանիշն է։ Հետևաբար, Դուք պարտավոր էիք, նախքան շինաշխատանքները սկսելը, իրազեկել համայն հայությանը, թե ինչ եք նախաձեռնել, և որն է Ձեր նպատակը, մի բան, որը, ցավոք, չեք արել։ Ուրեմն, բարի եղեք գոնե հիմա իրազեկել հանրությանը, թե ինչ է կատարվում Եղեռնի զոհերի հուշահամալիրում։ Միայն՝ առանց ստելու, քանի որ ստի ոտքերը կարճ են։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7640

Մեկնաբանություններ

ործընկերներՀետադարձ կապ