Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Միլիարդատերը, որ ընտրեց համեստությունը

Միլիարդատերը, որ ընտրեց համեստությունը
07.09.2025 | 11:36

Աշխարհում կան մարդիկ, որոնց անունները լցնում են լրահոսերն ու թերթերը։

Նրանց մասին գրում են, որովհետև նրանք ունեն առանձնատներ, որոնց գինը փոքր երկրների բյուջեից էլ բարձր է, յախտաներ՝ ավելի մեծ, քան քաղաքային շենքերը, և ինքնաթիռներ՝ ինչպես սովորական մարդու մեքենան։

Բայց այս փայլի կողքին կա մի այլ ճանապարհ։

Եվ այդ ճանապարհն ընտրեց Չաք Ֆինին։ Նա միլիարդատեր էր, բայց ապրում էր համեստ բնակարանում, կրում էր էժան ժամացույց, թռչում էր էկոնոմ դասով։ Իսկ իր ողջ հարստությունը՝ մոտ ութ միլիարդ դոլար, նա նվիրաբերեց կրթությանը, առողջապահությանը, մարդու իրավունքներին ու խաղաղությանը։

Նրա խոսքերը պարզ էին, բայց ցնցող.

«Ես հասկացա, որ իսկական երջանկությունը գալիս է տալուց, ոչ թե կուտակումից»։

Ֆինին ապացուցեց, որ հարստությունը չի չափվում ունեցվածքի ցուցակով, այլ՝ դրոշմներով, որ թողնում ես ուրիշների կյանքում։

Հարմարավետությունը սալիկ չէ լոգարանում կամ հյուրասենյակում տեղադրված ջրվեժ։

Ազատությունը ոչ թե յախտայի երկարությունն է, այլ հայելուն նայելիս հոգուդ խաղաղությունը։

Եվ գուցե հենց սա է ամենակարևորը․

զգալ, որ իսկապես ապրում ես։

Ոչ թե ցուցադրության համար, այլ՝ իրական կյանքի համար։

Երբ փակենք վերջին էջը մեր կյանքի գրքում, մեզ չեն հարցնի, թե քանի առանձնատուն ենք ունեցել։ Կհիշվեն միայն այն դրոշմները, որ թողել ենք ուրիշների սրտերում։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ