Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ազգային ստորացման պետականացված քաղաքականություն

Ազգային ստորացման պետականացված քաղաքականություն
26.11.2025 | 16:13

Սա խաղաղություն չէ։

Սա դիվանագիտություն չէ։

Սա թշնամու շահերի սպասարկում է Հայաստանի ներսից։

Եվ ամենավտանգավորն այն է, որ սա ներկայացվում է որպես «նորմալ», «պետական մտածողություն», «խոհեմություն»։ Իրականում դա ազգային ստորացման պետականացված քաղաքականություն է, որի նպատակը հլու-հնազանդ, ինքնությանը դավաճանված հասարակություն ձևավորելն է։

Ոչ, ես պատերազմ չեմ ուզում։

Պատերազմը ուզում է թշնամին, իսկ դուք՝ նրա «քիրվայության» պաշտպանը, ուզում եք, որ ժողովուրդը չտեսնի այդ իրականությունը։

Երբ ասում եմ, որ իշխանական բլոգերներն ու պաշտոնյաները պաշտպանում են թշնամուն, դա պատերազմի կոչ չէ, դա ճշգրտում է, որ

Հայաստանի ներսում կա մի հոսանք, որը փորձում է մեզ սովորեցնել ընդունել թշնամու ուզածը։

Պատերազմ չի ուզում նա, ով ասում է ճշմարտությունը։

Պատերազմ չի ուզում նա, ով չի աղավաղում իրականությունը՝ հաճելի դառնալու համար թշնամուն։

Պատերազմ չի ուզում նա, ով պահանջում է արժանապատիվ քաղաքականություն։

Պատերազմ ուզում է նա,

ով թշնամու ախորժակը մեծացնում է հայկական շահերի հանձնմամբ:

Եվ երբ որևէ մեկը փորձում է լռեցնել քննադատությունը «պատերա՞զմ ես ուզում» հարցով, իրականում անում է մեկ բան՝ փորձում է ազգային ստորացումը ներկայացնել որպես խաղաղություն։

Իշխանական քարոզչամեքենան այսօր պատերազմը նույնականացրել է երաշխավորված պարտության հետ, որովհետև հենց իրենք են երկիրն այն վիճակին հասցրել, որ:տեղ՝

պատերազմ-պարտություն,

ու հիմա այդ նույն պարտության գիտակցությունը փորձում են փոխել վախի մարքեթինգով։

Նրանց խոսակցությունը այսպիսին է․

«Պատերազմ կուզե՞ք»:

Իրականում ենթատեքստն է. «Մենք արդեն ամենքին համոզել ենք, որ Հայաստանը չի կարող հաղթել, ու հիմա ձեր բերանը փակում ենք վախով»։

Սա ոչ թե խաղաղության գաղափարախոսություն է, այլ պարտության գաղափարախոսություն, որը իշխանությունը փորձում է ներկայացնել որպես «խոհեմություն»։

Իրականում դա միայն մի բան է նշանակում․ իշխանությունը սեփական անունակությունը վերածել է պետական դոգմայի, իսկ ժողովրդի դիմադրությունը՝ «պատերազմ ուզելու» մեղադրանքի։

Ամենից վտանգավորն այն է, որ նրանք այլևս չեն տարբերում խաղաղությունը պարտադիր պարտությունից․

իրենց համար խաղաղությունը վերածվել է հրաժարումների և ստորացումների անվերջ շղթայի, իսկ պատերազմի վախը՝ ժողովրդի վերահսկման գործիքի։

Սա է իրականությունը․

երբ իշխանությունն անընդունակ է պաշտպանել երկիրը, պարտությունը դառնում է նրա միակ դոկտրինը։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3468

Մեկնաբանություններ

ճառ ասողը գանձատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող" />
Երբ ճառ ասողը գանձատուփն է, գրպանահատները դառնում են զանգ կախող