Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ալիևը կրկին անցել է ռեպրեսիվ մեթոդների

Ալիևը կրկին անցել է ռեպրեսիվ մեթոդների
30.11.2025 | 13:39

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Ալիևը շարունակում է լռեցնել ցանկացած ընդդիմադիր ձայն, ցանկացած գործչի, ով տեսականորեն կարող է հավակնել իշխանության Ադրբեջանում։

Այս անգամ ձերբակալվել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին։ Քերիմլիի տանը կատարվում են քննչական գործողություններ։

Վստահաբար, հիմա Ալիևի ձեռքերն առավել քան ազատ են, և նա կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի իր իշխանության ժառանգական փոխանցման «իրավունքը»:

Հ.Գ. Տեղեկություններ կան, որ Քերիմլիի տան խուզարկությունն ու վերջինիս ձերբակալումը կապ ունեն Ռամիզ Մեհտիևի գործի հետ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2072

Մեկնաբանություններ