Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ժամանակ իսկապես չկա

Ժամանակ իսկապես չկա
11.01.2026 | 11:07

Հացադուլ հայտարարելու՝ Նարեկ Սամսոնյանի որոշումը լիովին հասկանալի է։ Անելու ուրիշ ի՞նչ էր մնում Նարեկին՝ ո՛չ արդարադատություն կա, ո՛չ պայքար։ Ի՞նքն էլ նստեր սպասեր ընտրությունների։ Չունի նա այդ հնարավորությունը։ Ոչ էլ սպասող տեսակ է։ Պայքարող է։ ՈՒ այս փուլում այսպես է պայքարում։

Հետևաբար՝ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն այս պահին այլ բան է պետք անել՝ միանալ նրա պայքարին։ Դա կլինի ամենալավ ազդակը, որպեսզի Նարեկը դադարեցնի հացադուլը։

…Ժամանակ չկա։ Հացադուլը ոչ ոքի երկար մտածելու հնարավորություն չի թողնում։ Պետք է արդեն այսօր գործել։ Ահա այս կարևոր ուղերձը Նարեկը երեկ հղեց հանրությանն ու հատկապես ընդդիմությանը։ Նրա հացադուլն արագ գործելու կոչ է։ Արագ գործել, ոչ միայն իր, այլև ամբողջ երկրի ազատությունը նվաճելու համար։ Որովհետև ժամանակ իսկապես չկա։ Այսպես թե շարունակվեց, աչքներս չենք հասցնելու թարթել ու տեսնելու ենք, որ Նիկոլը կրկին զավթել է իշխանությունը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ