Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Արագ օգնություն

Արագ օգնություն
25.02.2026 | 21:59
Փետրվարի 26
Ձեր կյանքի մեջ ոչինչ չի կարող պակաս լինել, որովհետև իրականության մեջ ամեն ինչ ձերն է. պակասը` միայն այս ճշմարտությունը ճանաչելու ձեր հավատքի մեջ է: Դուք նման եք ցնցոտիների մեջ ապրող թագավորների զավակների, երբ իրենց կողքին ամեն տեսակ բարիքներով լեցուն շտեմարաններ կան:
Ավելի շատ աղոթեք հավատքի համար, ինչպես որ իր ծարավը հագեցնելու համար անապատում հայտնված մարդն է աղոթում ջրի համար: Օգնությունը չափազանց արագ կգա, արագ ու անխափան:
Գիտե՞ք ինչ է նշանակում վստահ լինել, որ Ես երբեք ձեզ հուսախաբ չեմ անի, կարողացեք այնքան վստահ լինել, որքան որ վստահ եք, թե ահա շնչում եք:
Մարդը առհասարակ շատ տկար հավատք ունի, չափազանց թույլ հավատք:
Կարո՞ղ եք Ինձ վստահել թեկուզ այնքան, որքան վստահում եք մի բարեկամի, որը հավաստիացնում է, թե օգնություն կուղարկի շուտով: Անխոնջ եռանդով ամեն օր աղոթեք, որպեսզի ձեր հավատքն ավելանա:
Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ