«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արցախի հարցը դու չես բացել, որ դու էլ որոշես

Արցախի հարցը դու չես բացել, որ դու էլ որոշես
19.05.2026 | 15:02

Ասում է «Ով, որ ուզի Ղարաբաղի հարցը բացի, ինձ հետ խնդիր ա ունենալու»:

Ա՛յ, էստեղ սպասի, Փաշինյան, Արցախի հարցը դու չես բացել, որ դու էլ որոշես...

Մյուս կողմից ճիշտ ես ասում` Արցախի հարցը բացողը անխոս քեզ հետ խնդիր է ունենալու, որովհետև պետք է պատասխան տալ արածի ու չարածի համար։

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, որ անհետեւանք անցնի գնա...

Ա՜յ, որ «Ռանչպարների կանչը» կարդայիր, կիմանայիր, թե իսկական հայի համար Հայրենիքն ինչ արժեք ունի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4443

Մեկնաբանություններ