ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լռություն, որից հետո ամեն խոսք արդեն ավելորդ է

Լռություն, որից հետո ամեն խոսք արդեն ավելորդ է
02.07.2026 | 11:43

Հերթը որ ինձ հասնի՝ Աստված արձակուրդ կերթա…

Ու միևնույն է՝ որոշ մարդկանց հերթը չի էլ հասնում։ Նրանք արդեն ներսում են՝ հիշողության մեջ։

Գալյա Նովենց

Հուլիսի 1։

Ծննդյան օր չէ միայն։ Մի փոքր դադար է ժամանակի մեջ։

Կարծես ինչ–որ մեկը մի պահ կանգնեցրել է ֆիլմի ժապավենը։

«Մեր մանկության տանգոն»։

Սիրանուշ։

Այդ անունը՝ ինչպես պատուհան, որից ներս է գալիս մի ամբողջ քաղաք։

Դերերը խառնվում են։

Բայց չի մոռացվում այն, թե ինչպես էր նա լռում։

Այդ լռությունը՝ բեմից ծանր, տեքստից խոր։ Լռություն, որից հետո ամեն խոսք արդեն ավելորդ է։

Նա չէր խաղում։

Նա հիշեցնում էր՝ կյանքը ունի իր ճիշտ ձևը։ Եվ ինքը եկել էր դա ասելու՝ առանց ճչալու, առանց ծափ խնդրելու։

Չես բացատրում։ Չես վերլուծում։

Նա խաղում էր այնպես, կարծես կյանքը արդեն փորձել էր նրա փոխարեն։

Իսկ ինքը միայն եկել էր՝ կրկնելու ճիշտը։

Ոչ մի ավել բան։

Ու ոչ մի պակաս։

Հուլիսի 1-ը ծննդյան օր չէ միայն։

Դա այն օրն է, երբ հիշում ենք՝ որոշ մարդիկ հերթի կարիք չունեն։

Նրանք արդեն ներսում են։

Մեր մեջ։

Ընդմիշտ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 11860

Մեկնաբանություններ