ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վախեցեք ոչ թե մարդկանց ատելությունից, այլ սեփական հոգուն ատելուց

Վախեցեք ոչ թե մարդկանց ատելությունից, այլ սեփական հոգուն ատելուց
06.07.2026 | 14:34

«Եթե Քրիստոսը այսօր անցներ փողոցներով, ապա նրան կամ կխաչեին երկրորդ անգամ, կամ կփակեին հոգեբուժարանում, որովհետև աշխարհին Քրիստոսը պետք չէ»:

«Մի նեղսրտեք, եթե որոշ մարդիկ դուրս գան ձեր դեմ։ Ավելի վատ կլիներ, եթե բոլորը սիրեին ձեզ։ Դա կնշանակեր, որ դուք չափից շատ աշխատում եք գոհացնել մարդկանց։ Քրիստոսին նույնպես ատել են, նրան խաչել են։ Այդ դեպքում մենք ինչու՞ պետք է ակնկալենք բոլորի սերը, եթե գնում ենք Քրիստոսի հետքերով։ Հետևեք, որ ձեր խիղճը մաքուր լինի, և վախեցեք ո՛չ թե մարդկանց ատելությունից, այլ սեփական հոգուն ատելուց»։

Վարդապետ Սերաֆիմ Պլատինսկի

Կտավը՝ԻվանԿրամսկոյի

ՊահվումէՏրետյակովյանպատկերասրահում

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7432

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ