ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մերօրյա «Բենդերը»

Մերօրյա «Բենդերը»
29.08.2026 | 13:41

Այս դեղին թղթապանակը տեսնելիս՝ ակամա հիշում ես Օստապ Իբրահիմովիչ Բենդերին։ Բայց տարբերությունն էական է․ Բենդերը երազում էր Ռիո դե Ժանեյրոյի մասին, իսկ մերօրյա «Բենդերի» համար աշխարհը կարծես սահմանափակվում է զավթած առաջնորդարանի պատերով ու դատարանի դահլիճով։

Մեկը երազում էր շքեղության մասին՝ խաբեության ճանապարհով, մյուսը՝ իշխանության մասին՝ դատարանների միջոցով։

Տերը ողորմի...

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 6830

Մեկնաբանություններ