ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աղոթարան

Աղոթարան
12.11.2026 | 00:07

Օրհնյա՛լ ես Հայր Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ,
Օրհնյա՜լ ես Որդի՛դ Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ,
Օրհնյա՜լ ես Հոգիդ Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ,
Օրհնյա՜լ ես Ամենասուրբ Երրորդություն և մի Աստվածություն,
Փրկի՛չ և Կեցուցիչ Քեզ դիմող բոլոր նեղվածների և վտանգվածների։
Որին և ես հավատում, խոստովանում և երկրպագում եմ։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ