«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վարազիկին մորթեցի՞ն

Վարազիկին մորթեցի՞ն
16.11.2026 | 13:46

Նախորդ դարի 50-60-ականներին ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում մի թիմ էր խաղում, որի խորհրդանիշը կենդանի վարազիկն էր: Խաղի ընթացքում վարազիկն արածում էր թիմի դարպասների հետևում: Վարազիկի ներկայությամբ թիմն անպարտելի էր: Շատ կարճ ժամանակահատվածում ժամանակին բակային կարգավիճակ ունեցող թիմը սկսեց խաղալ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 2-րդ խմբում և նույնիսկ 1-ին խմբում խաղալու հայտ ներկայացրեց: Երբ հակառակորդները հասկացան թիմի հաջողության գրավականը, պահանջեցին խաղադաշտի մատույցներից հեռացնել վարազիկին, իսկ որոշ ժամանակ անց վերջինիս մորթված գտան: Թիմն առանց վարազիկի սկսեց պարտվել և վերադարձավ իր նախկին՝ բակային կարգավիճակին:
2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում բանանի գինը նկատելիորեն նվազեց՝ հասնելով շուրջ 400-500 դրամի՝ նախկին 700-1000 դրամի փոխարեն։ Այս գնանկումը դարձավ Փաշինյան Նիկոլի «հեղափոխության» տնտեսական փոփոխությունների և մենաշնորհների դեմ պայքարի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը: Եվ, այս իմաստով, տրամաբանական էր, որ վերջերս Փաշինյան Նիկոլը հիշեց «հեղափոխության» խորհրդանիշը՝ բանանը: Սակայն շատ կարևոր է իրադարձությունների այն հաջորդականությունը, որը տեղի ունեցավ բանանի «երկրորդ գալստյանը» զուգահեռ: Ուրեմն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից, աշխարհում գումար հայթայթել չհաջողվեց, հետևաբար՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծն անորոշ ժամանակով հետաձգվեց, հայտարարվեց Հայաստանի՝ մոտակա 20 տարում Եվրոպային անհասանելիության մասին, և ամենակարևորը՝ Փաշինյան Նիկոլը միայն դեկտեմբերին պատրաստվում է 3 (!!!) անգամ Մոսկվա մեկնել: Ընդ որում, վերջինս անձամբ մասնակցելու է այնպիսի միջոցառումների, որոնց Հայաստանը միշտ մասնակցում էր փոխվարչապետի մակարդակով:
Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը: Վստահաբար՝ դրա մասին գիտի նաև Փաշինյան Նիկոլը, և այդ պատճառով Անթալիայից Դուբլին «ուղևորություն» կատարած բանանը մնաց Երևանում: Պնոմպեն Փաշինյան Նիկոլը մեկնեց առանց բանանի: Այն չի լինի վերջինիս գրպանում նաև Մոսկվայում:
Փաստորեն, վարազիկին «մորթեցին», կներեք, բանանը «կերան»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ