ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ընտրությունների և հանրաքվեների մասին

Ընտրությունների և հանրաքվեների մասին
25.11.2026 | 15:25

Տարբերություն հայրենիքի և պետության միջև

֊Հողը պատկանում է հարուստներին, հայրենիքը` աղքատներին։

Եթե ձեզ ինչ-որ բան է պետք, ապա դա պետությունն է։

Եթե ձեզնից ինչ-որ բան է պետք, ապա դա հայրենիքն է։

Այս իրողությունը աշխարհում նույնն է։

Մարդկանց թվում է, թե իրենք ինչ-որ բան են որոշում։ Հայրենիք, պետություն, իրավունք, դեմոկրատիա և էլի շատ ու շատ պես-պես բաներ վաղուց չկան, գոյություն չունեն:

Կան ուժեղների որոշումներ.

-Ով, ինչպես, երբ և որտեղ։

Որոշումները կայացվում են ուժեղների կողմից, ինչ-ինչ շահեր սպասարկելով, իսկ երբեմն էլ ուղղակի «մենք այդպես ենք ուզում» սկզբունքով։

Շահերի իսկական նպատակները պահվում են շատ խորը, իսկ ժողովրդական զանգվածներին ներգրավում են դրանց իրականացման գործընթացին շատ զգույշ և աննկատ։ Դա արվում է՝ հիմնականում կիրառելով սոցիալական էլեմենտներ։

Կամ էլ առաջ է քաշվում հայրենասիրական թեզը, ինչպես 88-ին՝ և՛ մեզ մոտ, և՛ նրանց։

Կազմակերպվում են «հանրաքվեներ»՝ երկրի բախտը «հանձնելով» ժողովրդի «վճռորոշ» քվեին:

Իսկ ժողովուրդը, կուլ տալով հերթական խայծը, գնում է դեպի հերթական «պայծառ ապագան»։

Ժողովուրդը հենց դրա համար է կոչվում ժողովուրդ և ոչ թե՝ ազգ։

Շատ քչերն են, որ հասկանում են իրականությունը, սակայն, նրանք քչերն են։

Վերլուծելու կարողության պակասը կամ դրա իսպառ բացակայությունը տվյալ ժողովրդին տանում է հետ ու ավելի հետ։

Միշտ էլ մեծամասնությունը սխալվում է, քանի որ գործում է կառավարվող տգիտությունը՝ շնորհիվ կառավարվող լրատվությունների և նույնպիսի վերլուծական կենտրոնների։

Եթե քեզ չեն հարցրել, քեզ չեն հրավիրել, քեզ չեն խոստացել, այդ դեպքում ինչու՞ ես, այսպես ասած, «բոբիկացել ու ջուրը մտել»։

Սահմանադրությունից խոսում են նրանք, ովքեր չեն կարդացել ու երբեք չեն կարդալու այն։ Խոսում են նրանք, ովքեր երբևէ քվեարկել են Սահմանադրության օգտին, սակայն մի տառ անգամ չեն կարդացել, քանի որ այնքան տգետ են եղել, որ թույլ են տվել իրենց քշել ընտրատեղամաս։

Պարադոքս է, չէ՞։ Տգետին թվում է, թե ինքը ամեն ինչի գիտակ է և կարող է մտնել իրեն չվերաբերող խաղերի մեջ։ Նա համոզված է, որ իր կարծիքը և քվեն կարող են որոշիչ լինել։

Նա չի հասկանում, որ իրեն օգտագործում են որպես զանգվածային դերակատար։

Նա չի հասկանում, որ հարցերը լուծված են վաղուց, միգուցե՝ տարիներ առաջ։

Մի խոսքով, ինչպես ժողովուրդն է ասում. «Ոտքերդ կարպետիդ չափով մեկնիր ու մեյդան մի՛ ընկիր»:

Мехак Саядян

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ