Դրա համար ամեն մի հայ պետք է դառնա անկեղծ իր ու Աստծո հետ, մոտենա Աստծուն ու անկեղծ հավատքին վերադառնա։ Իսկ ամենակարևորը՝ ամեն Աստծո օր գլուխը բարձին դնելուց առաջ իրեն հաշիվ տա, թե ի՞նչ է արել այդ օրն ազգի համար...
Պարոն Փաշինյան,
Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում, երբ հարցնում էիք՝ «Էլ ի՞նչ եք ուզում», իսկ հետո ասացիք՝ «ռադս կքաշեմ, կգնամ», ես հավատացի Ձեր հուզմունքին։ Ինձ թվաց՝ այդ պահին անկեղծ էիք...
«Միասնության թևեր» կուսակցությունը համարում է, որ որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ, և չի կարող քննարկվել Սահմանադրության ներկայացված նախագիծը...
Սա իմ Սահմանադրությունը չէ։
Սա հայ ժողովրդի հավաքական ենթարկեցման և կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ Սա ոչ թե «Այո» կամ «Ոչ» քննարկման, այլ ի բնե մերժման ենթակա է...
Ցավոք, մենք հաճախ չենք գնահատում այն, ինչ ունենք, չենք ճանաչում մեր մեծերին և չենք գիտակցում այն արժեքը, որ կանգնած է մեր աչքի առաջ։
Միքայել Սրբազանը սերում է Կիլիկյան Հայաստանի իշխանական Աջապահյան տոհմից...
Երևանի կայարանամերձ հրապարակում վեր խոյացող կոփածո պղնձե հսկային՝ մեր սիրելի «Սասունցի Դավթին», գիտենք բոլորս։ Բայց քչերը գիտեն, որ այսօրվա արձանից ուղիղ 20 տարի առաջ՝ 1939 թվականին, նույն հրապարակում կանգնած էր վարպետ Երվանդ Քոչարի կերտած մեկ այլ՝ գիպսե հրաշակերտ «Սասունցի Դավիթ», որն ունեցավ ողբերգական ճակատագիր...
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...