Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Մխիթար Գոշին նվիրված գիտաժողով

Մխիթար Գոշին նվիրված գիտաժողով
14.10.2025 | 11:50

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը կազմակերպել է Մխիթար Գոշին նվիրված գիտաժողով, որին մասնակցելու եմ «12-րդ դարի կիլիկյան հայ մեկնողական գրականության ազդեցությունը Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» թեմայով զեկուցմամբ։

Մասնավորապես, ներկայացնելու եմ մի շարք տեղիներ, որոնց իմաստը մինչ օրս անհասկանալի է մնացել, սակայն եթե դրանք դիտարկում ենք կիլիկյան հայ հեղինակների կոնկրետ գրվածքների լույսի ներքո, ամեն ինչ «տեղն է ընկնում»։

Կիլիկյան հայ դպրության հետ Մխիթար Գանձակեցու (Գոշի) հստակ ու շարունակական կապի վերահաստատումը կարևոր է, ի թիվս այլոց, այն պատճառով, որ հարևան պետությունը տասնամյակներ շարունակ՝ հետևողականորեն փորձում է Գոշին «դարձնել» ադրբեջանցի։

Գիտաժողովը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 15-ին, ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի շենքի դահլիճում (6-րդ հարկ): Մուտքն ազատ է, բայց տեղերը սահմանափակ։ Գիտաժողովը սկսելու է ժամը 13:00-ին, իսկ իմ զուկուցումը կլինի մոտավորապես ժամը 14:00-ին։ Ընդ որում, ծրագրում առկա են է՛լ ավելի հետաքրքիր զեկուցումներ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2418

Մեկնաբանություններ