ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Այսօր կհայտարարվի 17-ի ձեւաչափի հետագա ճակատագրի մասին

Այսօր կհայտարարվի 17-ի ձեւաչափի հետագա ճակատագրի մասին
02.02.2021 | 13:23

«Հրապարակը» գրում է.

«Սերժ Սարգսյանը, որ վարակվել էր կորոնավիրուսով եւ հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Նա հիվանդությունը շատ թեթեւ է տարել, ապա թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, եւ երեկվանից արդեն գրասենյակում է։ Մեր տեղեկություններով՝ այսօր կայանալու է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին, հիշեցնենք, մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը։


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ հարցրինք՝ կայանալո՞ւ է հանդիպումը, եւ ի՞նչ են քննարկելու։ «Սերժ Սարգսյանն ապաքինվել է եւ այսօրվանից ֆուլ աշխատանքային հանդիպումների մեջ է, այդ թվում՝ քաղաքական եւ տարբեր ձեւաչափերով, գուցեեւ՝ Ձեր ասած, գուցեեւ՝ տարբեր»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը որոշելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը։ Ըստ ամենայնի, ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը եւ նոր փուլի սկիզբը:

Դիտվել է՝ 12609

Մեկնաբանություններ