ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Չե՞ք կարծում, որ այդ քայլով նպաստում եք ընտրությունների արդյունքների լեգիտիմացմանը

Չե՞ք կարծում, որ այդ քայլով նպաստում եք ընտրությունների արդյունքների լեգիտիմացմանը
10.06.2026 | 13:39

Հարց ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք հավակնում են իշխանության և պատրաստվում են Սահմանադրական դատարանում վիճարկել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները.

Եթե համոզված եք, որ ընտրությունները կեղծվել են և չեն արտահայտում ժողովրդի կամքը, ապա ինչպե՞ս եք հիմնավորում Սահմանադրական դատարան դիմելու ձեր որոշումը։ Չե՞ք կարծում, որ այդ քայլով դուք ընդունում եք գործող իրավաքաղաքական գործընթացի լեգիտիմությունը և, ի վերջո, նպաստում ընտրությունների արդյունքների լեգիտիմացմանը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

10.06.2026 թ.

Դիտվել է՝ 4016

Մեկնաբանություններ