-
02.10.2014|
16:09
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այսօր կազմակերպած քննարկման ժամանակ անդրադարձ եղավ սոցցանցերում գրառումները գողանալուն, հեղինակային իրավունքի խախտման դեպքերին:
-
01.10.2014|
17:09
Այսօր մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ:
Ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
-
01.10.2014|
14:59
ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները և լրագրողները շունչները պահած այս պահին սպասում են կառավարության ներկայացուցչին, որի խոսքը որոշիչ պետք է լինի։ Կես ժամ առաջ ԱԺ-ում ավարտվեց շրջանառության հարկի վերաբերյալ քննարկումը, որը տեղի ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ։
-
01.10.2014|
12:33
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ Հայաստանի իշխանություններին կոչ է արել «պատասխանատվության ենթարկել լրագրողների հանդեպ ոտնձգություններ կատարած անձանց և վերջ դնել անպատժելիության մթնոլորտին»։
-
01.10.2014|
12:21
ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
-
01.10.2014|
12:19
ՀՀԿ-ն տապալեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով ԱԺ ոչիշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը:
-
30.09.2014|
00:30
Զանգեցի Սյունիք՝ ընկերոջս:
ՈՒզում էի իմանալ՝ իրականում ինչ է կատարվել Սիսիանում ու Կապանում, որտեղ եռյակը հանրահավաքներ է անցկացրել՝ հոկտեմբերի 10-ին ընդառաջ:
-
29.09.2014|
23:41
Արտգործնախարարությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկի հետ համատեղ ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե Ազգային ժողովից երբ են հետ կանչվելու արձանագրությունները, ասաց.
-
29.09.2014|
23:29
Սեպտեմբերի 28-ին Չինաստանում անցկացվել է Confucius Cultural Festival փառատոնը և շքերթը ի պատիվ չին փիլիսոփայի 2565-ամյակի:
-
29.09.2014|
23:26
Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, լիագումար նիստի քվեարկությանն է ներկայացվել ԵԽԽՎ ադրբեջանական լոբբիի կողմից ներկայացված՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» բանաձևի որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆիկ Հուսեյնովի և հունական պատվիրակության անդամ, Իլհամ Ալիևի ընտանիքի մտերմուհի Դորա Բակոյանիսի կողմից։