Բարի լույս:
Բոլորս էլ գիտենք, որ այսօրը երեկվա շարունակությունն է:
Թե՞ դեռ մեզնից մեկը միամտաբար կարծում է, որ բացվող օրվա հետ կարող է իր կյանքը լրիվ փոխել, նորից սկսել: Չհավատա՛ք:
Իրականում հայ-թուրքական էներգետիկ փոխգործակցությունն արդեն ընթանում է, ինչպես ասում են՝ «գետնի վրա»: Ու խոսքը Թուրքիայից նավթամթերքի ներկրման մասին չէ, ինչի մասին գրել էի օրերս:
Democracy & Freedom Watch-ի համաձայն՝ 2025 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 30,60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա...