Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթիր առանց բառերի

Աղոթիր առանց բառերի
31.05.2012 | 07:52

Մայիսի 31

Տե՛ր, աղաչում եմ, լսի՛ր մեզ։

Լսի՛ր, Ես պատասխանում եմ։ Ավելի շատ ժամանակ հատկացրու աղոթքին։ Աղոթքը շատ տեսակներ ունի. սակայն այն, ինչ տեսակի էլ լինի, օղակն է, որ մարդու հոգին, սիրտն ու միտքը կապում է Աստծուն։
Այնպես որ, եթե անգամ աղոթքը հավատավոր մի հայացք է, սիրո մի նայվածք կամ բառ, կամ պարզ վստահություն` գեղեցիկ կեցվածքի, եթե անգամ մի որևէ խնդրանք չպարունակի դարձյալ անհրաժեշտ ամեն ինչ ձեռք կբերի ու կապահովի աղոթողին։
Որովհետև հոգին, որ շաղկապված է Աստծուն ու միացած Նրան, ստանում է Նրա միջոցով ամեն բան։ Հոգին էլ, մարդկային կերպարանքի մեջ լինելով, կարիք ունի այն բաների, որոնք պատկանում են իր բնակարան-մարմնին։

Դիտվել է՝ 5650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ