Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իրականացման փուլում է «Գյումրու օգնող ձեռքեր. հանուն գետակի մաքրության» ծրագիրը

Իրականացման փուլում է «Գյումրու օգնող ձեռքեր. հանուն գետակի մաքրության» ծրագիրը
14.06.2012 | 01:13

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը, «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ԱՄՆ-ի ՄԶԳ-ի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում, սկսել է իրականացնել «Գյումրու օգնող ձեռքեր. հանուն գետակի մաքրության» ծրագիրը: Այն նպատակաուղղված է աջակցելու ինչպես Գյումրի գետի մաքրման, այնպես էլ նրա ջրի որակի պահպանման քաղաքականության մշակման աշխատանքներին:
Ըստ տեղեկատվության, ծրագրի շրջանակներում արդեն անցկացվել են գետաջրերի դիտարկումներ, որոնց արդյունքները ներկայացվել են հովանավորող կազմակերպություններին: Զուգահեռաբար անցկացվել է նաև սոցիոլոգիական ուսումնասիրություն` գետի հարակից տների կոյուղաջրերի մաքրման ենթածրագրի մշակման համար:
Գետի մաքրման ծրագրի աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Գյումրու քաղաքապետը:

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ