Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Շրջանառության մեջ է «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման 2013-2022 թթ. ծրագրի» նախագիծը

Շրջանառության մեջ է «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման 2013-2022 թթ. ծրագրի» նախագիծը
11.07.2012 | 15:26

ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման 2013-2022 թթ. ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես «Իրատես de facto»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, նախագծի համաձայն, Սևանա լճի հայելու նիշի մինչև 6 մ բարձրանալու դեպքում, անտառվերականգնումը կիրականացվի մի քանի փուլերով: Ընդ որում, առաջին փուլում (2013-2022 թթ.) կհիմնվի 1094,5 հեկտար ընդհանուր մակերեսով անտառ, որում կներառվեն «Սևան» ազգային պուրակի և համայնքների վարչական տարածքների անտառապատման համար նախատեսված տարածքները: Անտառաշերտերի պահպանության ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների շրջանակներում կհիմնվի տնկարկային տնտեսություն:
Փաստաթղթում ներառվել են ինչպես Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանն առնչվող, այնպես էլ անտառտնկարկների էկոլոգիական գործառույթները: Նշվել են հիմնվելիք կանաչ տարածքների ծառատեսակների ընտրության ու անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր: Նախագիծը մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջների հենքի վրա:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 8770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ