Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.09.2012 | 11:21

Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց։ Տերը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։ Գոհություն մատուցենք քո մեծ անվանը, քանզի ահավոր ու սուրբ է նա։ Իրավունք սիրելը պատիվ է բերում թագավորին. դո՛ւ հաստատեցիր իրավունքն ու արդարությունը Հակոբի մեջ։ Մեծարեցեք մեր Տեր Աստծուն, երկրպագեցե՛ք նրա ոտքերի պատվանդանին*, քանզի նա սուրբ է։
Սաղմոս, 98. 1-5

*Քրիստոսի ոտքերի պատվանդանը Խաչն էր, որի վրա խաչված էր։ Այս ուղիղ հրահանգ է Աստծուց Խաչի երկրպագությանը, որին դեմ են առանց բացառության բոլոր աղանդավորները։

Դիտվել է՝ 3925

Մեկնաբանություններ