Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կքանդե՞ն Նոր Նորքի շուկան

Կքանդե՞ն Նոր Նորքի շուկան
31.10.2012 | 16:25

Նոր Նորքի շուկայում առևտուր անողներին տնօրեությունը մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ է տվել։ Ինչպես իրենք են այս օրերին պարբերաբար դժգոհում, դեկտեմբերի 31-ից և՛ գյուղատնտեսական շուկան, և՛ հետնամասում գտնվող տոնավաճառն ամբողջությամբ քանդվելու են և Աստված գիտե, թե տեղն ինչ է կառուցվելու։ Առևտրականները նշում են, որ շատ շուտով իրենք գործազուրկ են դառնալու, և այդ հեռանկարով մտահոգ, արդեն մի քան ամիս է՝ չեն համալրում իրենց ապրանքատեսականին և աշխատում են գրեթե առանց եկամտի։ Մեզ հետ զրույցում նրանք հույս հայտնեցին, որ շուկայի քանդման գործընթացը կհետաձգվի մեկ-երկու ամսով. դժվար թե նախընտրական շրջանում գնան նման կտրուկ քայլերի և բազմաթիվ մարդկանց թողնեն առանց աշխատանքի։ «Դե, արի ու գնա այսքանից հետո, երբ գիտես, որ գործազուրկ ես դառնալու, այս իշխանություններին ձայն տուր»,- դժգոհում է տոնավաճառում հագուստ վաճառող կանանցից մեկը։

Այն, որ Նոր Նորքի գյուղատնտեսական ապրանքների շուկայում հակահիգիենիկ վիճակ է, նորություն չէ, դրա մասին բազմիցս ասվել է, սակայն իրավիճակն այդպես էլ չի բարելավվել։ Մթերքներն այստեղ վաճառվում են ասֆալտի վրա՝ արևի ճառագայթների, քամու ու փոշու տակ։ Գյուղատնտեսական ապրանքների անմիջապես հարևանությամբ բարձրանում են կենցաղային աղբի ու փչացած սննդի կույտերը։ Բնականաբար, այս ամենը կանոնակարգելու կարիք կա, սակայն վաճառականները պնդում են, որ դա չպետք է արվի իրենց աշխատանքի և այստեղից առևտուր անող քաղաքացիների հաշվին։
Մենք փորձեցինք շուկան քանդելու մասին տեղեկությունը ճշտել սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, ով, սակայն, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Պարոն Ալեքսանյանը, հավանաբար, զբաղված է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում այս օրերին իր հարցի քննարկմամբ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ