Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
13.02.2013 | 18:32

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9-18 և Հերացի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի շարքերի ու 2-րդ փողոցի, Որմնադիրների փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 5296

Մեկնաբանություններ