Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլևս բնակության համար պիտանի չեն (մանրամասները` տեսանյութում)

Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլևս բնակության համար պիտանի չեն (մանրամասները` տեսանյութում)
28.04.2013 | 14:11

1988-ի դեկտեմբերյան դաժան երկրաշարժից ի վեր՝ 25 տարի շարունակ, Գյումրիում դեռեւս զգալի թվով ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով, Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները: Եվ հատկապես նրանց վագոն-տնակները երբեք վերանորոգման չենթարկվելու պատճառով վաղուց շարքից դուրս են եկել: Անձրևները տեղալուն պես անձրեւաջրերը հեղեղում են այդ ժամանակավոր կացարանները:

Ներկայացվող տեսանյութը քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող 75- ամյա Աստղիկ Ասատրյանի կացարանային պայմանների մասին է:

Տեսանյութ

Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլևս բնակության համար պիտանի չեն (տեսանյութը՝ «shirakcentre.org»-ի)
Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ