Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Տեսնես՝ կունենա՞ն հետևորդներ

Տեսնես՝ կունենա՞ն հետևորդներ
13.05.2013 | 14:52

Օրեր առաջ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած հիսուն ազատամարտիկները այսօր երթ են կազմակերպել դեպի կառավարության շենք և իրենց նամակը հանձնել վարչապետին: Ազատամարտիկները պահանջում են վերահաշվարկել կենսաթոշակի նշանակման կարգը և ամրագրել արժանապատիվ կենսաթոշակ:
Հայաստանում ազատամարտիկների խնդիրները չի լուծել ոչ մի իշխանություն: Լավագույն դեպքում ԵԿՄ-ն է ժամանակ առ ժամանակ ցուցաբերել օգնություն, որը, իհարկե, շատ չնչին է նրանց սոցիալական և առողջապահական պահանջմունքները բավարարելու համար: Այն ազատամարտիկները, որոնք պատերազմից վերադառնալով չեն կարողացել բիզնեսի, ազդեցիկ լծակների տեր դառնալ, բախվել են դաժան իրականությանը, անտեսվել: Այսօր արդեն տարիներ շարունակ հացի խնդիր լուծող ազատամարտիկները ոտքի են կանգնել և պահանջում են արժանապատիվ կենսաթոշակ: Պահանջում են այն կառավարությունից, որի ղեկը ստանձնած վարչապետը խոսում է բարեփոխումներից, և հենց գործարար շրջանակներից էլ գնահատականներ են հնչում, որ վարչապետը բարեփոխիչ է:
Տխուր է, որ Արցախի պատերազմում տարած հաղթանակից գրեթե քսան տարի անց ազատամարտիկները փորձում են լուծել արժանապատիվ կենսաթոշակի խնդիր: Ընդամենը: Եվ սա այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում ԱԺ-ն ընդունել է օրենքներ, որոնք պետք է գոնե այդ արժանապատիվ կենսաթոշակը ապահովեին: Պետք է առողջապահական, սոցիալական երաշխիքներ ապահովեին նաև ազատամարտիկների համար:
Ազատամարտիկների եռօրյա նստացույցը վկայում է, որ նրանք նահանջելու մտադրություն չունեն և առաջիկայում էլ ներկայացնելու են հստակ ձևակերպված պահանջներ: Մնում է, որ բողոքի այս ակցիայից հետևություններ անեն սոցիալական մյուս խավերը, որոնք հազիվ թե պակաս մտահոգված լինեն իրենց աշխատավարձի կամ կենսաթոշակի բարձրացման խնդիրներով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ