Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Միասեռականների դեմ բողոքն ու հանդուրժողականությունը` մեկտեղ

Միասեռականների դեմ բողոքն ու հանդուրժողականությունը` մեկտեղ
27.05.2013 | 13:01

Կիրակի Փարիզում տեղի ունեցած միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության և ակցիայի մասնակիցների բախմամբ: BBC-ն հաղորդում է, որ 300 ագրեսիվ տրամադրված երտասարդներ ձերբակալվել են: Այդ օրը 150 հազար մարդ դուրս էր եկել փողոց իր անհամաձայնությունը հայտնելու օրենքի ընդունմանը, որը թույլատրում է միասեռականներին ամուսնանալ և երեխաներ որդեգրել: Ասվում է, որ կազմակերպիչների տվյալներով մասնակիցները եղել են շուրջ 1 միլիոն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 18-ին ստորագրեց միասեռական ամուսնությունների մասին օրենքը: Արդեն մայիսի 29-ին օրինական կհամարվի Մոնպելյեում առաջին միասեռական զույգի ամուսնությունը:
Մինչ Փարիզում բողոքի ցույց էր տեղի ունենում, Կաննի կինոփառատոնում լավագույն ֆիլմ ճանաչվեց Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմը, որը երկու լեսբուհիների սիրո պատմություն է: Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ, ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ասել է, որ լավագույն ֆիլմի ընտրությունը կատարելիս ժյուրին քաղաքականությամբ չի առաջնորդվել: «Կարծում եմ՝ այս ֆիլմը պարունակում է շատ ուժեղ ազդանշան»,-ասել է Սփիլբերգը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ