Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
11.06.2013 | 00:25

Ափս հպեի քղանցքիդ ճերմակ,
Հալվեի՜ն ցեղիս մեղքերը
բոլոր.
Անցնեիր կրկին իր մահճի
կողքով,
Ապրի՜ր` ասեիր:
Մահվան այս ծանր վարագույրները
Վեր համբառնային սիրուդ հպումից,
Թևածեր կյանքդ անվերջ կարծրացած`
Մահից սևացած նրա ոսկորում.
Մեռած սերնդիս խորքից անհատնում`
Հորդար խոնարհում.
Ապաշխարություն:

Դիտվել է՝ 2540

Մեկնաբանություններ