ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Սպառողն ինքն էլ չգիտի ինչ պաղպաղակ է ուտում

Սպառողն ինքն էլ չգիտի ինչ պաղպաղակ է ուտում
03.07.2013 | 17:19

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայրենական արտադրանքից մի քանի անգամ ավելի թանկ արժեք ունեցող «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման: Ստացվում է, որ սպառողը, մի քանի անգամ ավելի թանկ վճարելով, չունի հնարավորություն իմանալու՝ ինչ է օգտագործում և հույսը պետք է դնի միայն պաղպաղակների հայտնի անվանումների վրա:

Կազմակերպությունը խնդրի մասին տեղեկացրել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարություններով:

Դիտվել է՝ 3257

Մեկնաբանություններ