Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ. Հայվաննե՛ր, դուք թոշակառու հայր կամ մայր չունե՞ք

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ. Հայվաննե՛ր, դուք թոշակառու հայր կամ մայր չունե՞ք
21.07.2013 | 23:10

Էսօր քաղաքում նայում էի՝ ոնց են կատաղած վարորդները իջնում մեքենաներից, ճղում փակցված հայտարարությունը, ճմրթում- շպրտում ու շարունակում ճանապարհը: Դա նաև հոգեբանական ճնշում էր բոլոր նրանց վրա, ովքեր պատրաստվում էին իր երթուղայինում 100 դրամ վճարել: Մեկ նայում- ասում եմ՝ ինձ շատ պետք ա՞, մի փեշ փող տվել, հեծանիվ եմ առել, դրանով կգնամ- կգամ գործերիս, ո՛չ վարորդների հետ կկռվեմ, ո՛չ էլ սպիտակ ագռավի տպավորություն կթողնեմ: Հետո հիշում եմ էն տատիկներին ու պապիկներին, որոնց տրոլեյբուսի ուլ վարորդը հանել- իջեցնում էր, ու ասում՝ ով 50 ա տալու, թող հիմա իջնի: Հենց դրա նմանների ինադու, հենց էն անողնաշարների, որոնք մտածում են՝ 50 դրամի եղածն ի՞նչ է, հենց էն վախկոտների ու թուլամորթների ինադու ամեն անգամ կնստեմ, կվճարեմ 100 դրամ ու կիջնեմ: Շտա լեզվին տվեց՝ ուրիշ պատասխան կստանա, ուժները միայն թոշակառուների վրա է պատում: Հայվաննե՛ր, դուք թոշակառու մայր կամ հայր չունե՞ք:

Դիտվել է՝ 5944

Մեկնաբանություններ