ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Եղիր ազատ, միացիր freecar-ին

Եղիր ազատ, միացիր freecar-ին
25.07.2013 | 13:25

Freecar ակցիան աստիճանաբար թափ է առնում, և մեքենաներով քաղաքացիներին անվճար տեղափոխող մեքենաների թիվն ավելանում է։ Ստեղծվել է համապատասխան կայք՝ http://www.freecar.am/, որտեղ տեղադրված են մեքենաների երթուղիները, ժամերը, ինչպես նաև՝ այլ տվյալներ։ Կայքում գրանցվածների թիվն անցնում է 150-ից։

Freecar ակցիան ունի նաև իր տարբերանշանը։

Այսօր, ի դեպ, սպասվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական հայտարարությունը, և ժողովուրդն ակնկալում է ուղեվարձի իջեցում։ Սակայն, ըստ մեզ հասած, տեղեկությունների՝ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հետ ողորմյա անել իր որոշումը։

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ