ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ուրեմն, սխալ ենք պայքարել

Ուրեմն, սխալ ենք պայքարել
27.07.2013 | 16:28

Քաղաքապետը ժամանակավորապես կասեցրեց ուղեվարձի բարձրացման որոշումը: Այնպիսի զգացողություն ունեմ, թե մեր երեխաները պայքարեցին մեր փոխարեն, մեր բաժին բեռը իրենք տարան` Երևանի փողոցներով բողոքի շշմելու ցույցեր անելով: Ինքնաբուխ, պոռթկուն ու, միևնույն ժամանակ, կազմակերպված: Մենք միշտ մեր բեռը փոխանցում ենք մեր սերունդներին: Ու սերնդե-սերունդ էդ բեռն ավելի ու ավելի է ծանրանում, անելիքը` բազմապատկվում- տասնապատկվում- հարյուրապատկվում: Ես ամաչում եմ իմ 16 տարեկան երեխայից, որ, 1988-ից էս կողմ պայքարել եմ, իսկ ինքը դեռևս անկատար ու չկայացած երկրի քաղաքացի է: Ուրեմն, լավ չեմ պայքարել: Ուրեմն, ճիշտ չենք պայքարել: Չեմ ուզում ասել` ինչ կարողացանք, էդ արեցինք, ոչ էլ անիմաստ ինքնամեղադրանքով զբաղվել: Բայց ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ ենք արել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ