ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 մլն 011.9 հազար է

Հուլիսի  1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 մլն 011.9 հազար է
31.07.2013 | 16:02

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 011.9 հազար մարդ: Այդ թվում` քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 904.4 հազար, իսկ գյուղականը` 1 մլն 107.5 հազար մարդ:

Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, այս տարվա հունվարի 1-ի համեմատ հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 15 հազար մարդով, որը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի ցուցանիշի՝ բնական աճին գերազանցող հավելաճով:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ