ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սեպտեմբերի 15-19-ին ՈՒկրաինայում ցրտեր են սպասվում

Սեպտեմբերի 15-19-ին ՈՒկրաինայում ցրտեր են սպասվում
11.09.2013 | 11:43

Այդ մասին հայտարարել է հիդրոկայանի ղեկավար Անատոլի Պրոկոպենկոն:

Սեպտեմբերի 15-19-ին ՈՒկրաինայի ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կարճատև նվազում: Անսպասելի կարճատև ցուրտը պայմանավորված է բալթյան ցիկլոնով:
Մինչև 15-ը եղանակը արևելյան շրջաններում կլինի անձրևային, իսկ հարավային մասում` չոր: Ջերմաստիճանն օրվա ընթացքում կբարձրանա մինչև 27 աստիճան, գիշերը` 17:

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ