ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Աշխարհում երեխաների մահացության մակարդակը կրկնակի նվազել է

Աշխարհում երեխաների մահացության մակարդակը կրկնակի նվազել է
14.09.2013 | 11:09

Այսօր աշխարհում ամեն օր մահանում է մինչև հինգ տարեկան 18 հազար երեխա: Այս մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում: Թեև 1990 թվականից ի վեր մահացությունների մակարդակը կրկնակի նվազել է, սակայն այն մնում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում:

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային Բանկի կողմից պատրաստված զեկույցում նշվել է, որ մահացության մակարդակի իջնելուն օգնել են մատչելի դեղորայքն ու բնակչության աղքատ խավի համար մատչելի բժշկական օգնության զարգացումը: Զեկույցում նշվել է, որ երեխաների մահացության հիմնական պատճառը թերսնումն է, ինչպես նաև հիվանդությունները` թոքաբորբն ու դիարեան:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ