ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Գիտնականները կազմել են «մահվան քարտեզ»

Գիտնականները կազմել են «մահվան քարտեզ»
21.09.2013 | 13:26

Ամերիկացի գիտնականները կազմել են, այսպես կոչված, «մահվան քարտեզի» ցանկ` կախված տեղանքի կլիմայից, թե, ըստ էության, որտեղ է անձի համար ապրելն առավել անբարենպաստ: ԱՄՆ-ը, եղանակի առումով, ճանաչվել է «ամենաջերմ» երկիրը: Այստեղ մահացությունների մոտ 19 տոկոսը պայմանավորված է ամառային ամպրոպներով, նույն ցուցանիշն է նաև սառնամանիքների ժամանակ: Փոթորիկներից, հրդեհներից, երկրաշարժներից մահանում է մարդկանց ընդամենը 5 տոկոսը: Գիտնականները զգուշացնում են, որ հատկապես վտանգավոր է ապրել հարավային պետություններում՝ Հյուսիսային Կարոլինայից մինչև Նյու-Մեքսիկայի տարածք: Այդ շրջաններում կլիման բավականին տաք է: Ըստ քարտեզի՝ «սև ցուցակ» են մտել Մոնթանան, Քոլորադոն, Հյուսիսային Դաքոթան, Հարավային Դաքոթան, Վայոմինգը: Այդ երկրներում հաճախ են լինում անբարենպաստ եղանակներ և ջերմաստիճանի տատանումներ: Մասնագետները պարզել են, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են փոխել իրավիճակը: Նրանք սովորել են կանխատեսել փոթորիկները, արևադարձային փոթորիկների մոտեցումը և ժամանակին կանխել վտանգավոր վայրերում զոհերի թիվը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ըստ փորձագետների, որոշ շրջաններում բնակչությունը խոցելի է բնական երևութներից: Դրանք են Յակուտիան, Կրասնոդարը, Ստավրոպոլի մարզը, Պրիմորսկի շրջանը: Ռուսների համար ավելի սարսափելի են ցրտերը, քան տաք եղանակը, քանի որ երկրի տարածքում հաճախակի են սառնամանիքները: Ամեն տարի ցրտահարությունը մոտ 1,5 հազար մարդու մահվան պատճառ է դառնում: Փորձագետները հույս ունեն, որ իրենց ստեղծած քարտեզը կօգնի փրկարարական ծառայություններ իրականացնելիս:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ