ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Երթ՝ ընդդեմ գենդերային օրենքի

Երթ՝ ընդդեմ գենդերային օրենքի
03.10.2013 | 11:13

Հոկտեմբերի 11-ին նախաձեռնվում է երթ՝ ընդդեմ գենդերային օրենքի և գենդերային պարտավորությունների փաթեթի։ Կազմակերպիչները ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից պահանջում են չեղյալ համարել «գենդերային» օրենքը, օրենքով արգելել «գենդերային» այլասերումների քարոզը, գովազդը, հետ կանգնել Եվրոպային սիրաշահելու համար ստանձնած գենդերային պարտավորությունների փաթեթից։ Առաջարկվում է նախապատրաստել և հանրային քննարկման դնել երիտասարդ սերնդի բարոյական վիճակի բարելավմանն ուղղված կրթական համակարգի բարեփոխման հանրային ծրագիր:

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ