ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Սեֆիլյանը ցանկացել է գլխավորել ազատամարտիկների պայքարը

Սեֆիլյանը ցանկացել է գլխավորել ազատամարտիկների պայքարը
04.10.2013 | 00:32

Ազատամարտիկներին պաշտոնապես սատարող քաղաքական ուժերի մեջ «Նախախորհրդարանը» չկա: Ազատամարտի վետերանների առաջին հանրահավաքներին մեկ-երկու անգամ այս կառույցի որոշ անդամներ երևացել են, պայքարողների հետ հանդիպել է նաև Ժիրայր Սեֆիլյանը, բայց համագործակցություն, որպես այդպիսին, չի կայացել, մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկներից մեկը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը ցանկացել է անձամբ գլխավորել ազատամարտիկների պայքարը, պատճառաբանելով, թե «Նախախորհրդարանը» կայացած կառույց է, ունի իր ենթակառույցները և այլն: Ըստ մեր աղբյուրի, Ժիրայր Սեֆիլյանն ասել է` եկեք միացեք մեզ: Ազատամարտիկներն էլ թե` ինչո՞ւ միանանք, դու պայքարում էիր, բայց ոչինչ չկարողացար անել: Բանակցություններն այդպես անպտուղ էլ ավարտվել են:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ