«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Երեխա ունեցեք

Երեխա ունեցեք
08.10.2013 | 11:26

Առաջիկայում 2014-ի պետբյուջեի նախագիծը կներկայացվի խորհրդարան: Մինչ հաշված թվով պատգամավորներ այդ հաստափոր «տեղեկատուին» կծանոթանան, մյուսները` գերակշիռ հատվածը, կոճակ սեղմելով գլուխները կպրծացնեն: Սակայն բոլորը՝ և՛ պատգամավորները, և՛ պետական պաշտոնյաները, փորձում են ամենատարբեր հիմնավորումներով պետբյուջեից «պոկել» հնարավորինս շատ՝ իրենց տնօրինությանը հանձնված ոլորտների, ընտրատարածքների խնդիրների, սեփական բիզնեսի համար:
Այս անգամ էլ բյուջեն կկոչվի «սոցիալական» ու, հավանաբար, պետք է ավելի թեթևացնի առկա սոցիալ-տնտեսական վիճակը: Ամեն դեպքում, որքան տեղեկացանք, որոշակի դրական տեղաշարժ է նախատեսվում ծնունդների թիվը խթանելու հարցում:
Ծնելության մակարդակը բարձրացնելու նպատակով երրորդ երեխայի համար բավականին գումար է տրվելու, իսկ չորրորդ և ավելի երեխաների դեպքում գումարը շեշտակի աճելու է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ