ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Նոր ավտոմայրուղի` Երևանում

Նոր ավտոմայրուղի` Երևանում
21.10.2013 | 14:54

Մայրաքաղաքում նախաձեռնվել են նոր շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային հանգույնցների, հետիոտն անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցումը զգալիորեն կբեռնաթափի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը: Երկու փուլով իրականացվող ծրագրի երկրորդ փուլն ամբողջությամբ ավարտվել է:

Ծրագրի շրջանակում վերակառուցվել և լայնացվել է երկաթգծի գոյություն ունեցող կամուրջը:
Ճանապարհի ողջ երկայնքով կտեղադրվի 86 հենասյուն՝ 172 լուսատույով:
Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոճանապարհն առաջիկայում կլինի լիարժեք երթևեկելի:

Դիտվել է՝ 2294

Մեկնաբանություններ