ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Հայազնը» միանում է «Վճարումենք 100 դրամ» շարժման անդամների միասնական օրակարգի ձևավորման կոչին

«Հայազնը» միանում է «Վճարումենք 100 դրամ» շարժման անդամների միասնական օրակարգի ձևավորման կոչին
29.10.2013 | 14:58

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Հայազն» կուսակցությունը։

Կուսակցության երիտասարդական թևն իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ինչպես նախկինում, այժմ էլ մեր անդամները պատրաստակամ են մասնակցել ցանկացած քաղաքացիական ընդվզման ակցիայի, որը միտված է վերականգնելու սոցիալական արդարությունը, պայքարում է կոռուցիայի և անպատժելիության մթնոլորտի դեմ: Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ կեղծիքի միջոցով պետական պաշտոնի տիրացած անձինք թե՛ Երևանի քաղաքապետարանում, թե՛ այլ կառույցներում երբևէ չեն արտահայտել ժողովրդի շահերը, և օրհասական է դառնում նրանց բոլորի հրաժարականի պահանջը: Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին միանալ պայքարին և միասնական ճակատով հասնել արդարության վերականգնմանը»:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ