ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ճամփորդե՛ք, որ ծանոթանաք եվրոպական արժեքներին

Ճամփորդե՛ք, որ ծանոթանաք եվրոպական արժեքներին
29.10.2013 | 15:02

«Ստեֆան Բատորի» հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի հրավիրած սեմինար-քննարկման ժամանակ նշեց, որ Վրաստանը վավերացրել է վիզաների դյուրացման պայմանագիրը և զբաղվում է վիզաների ազատականացման խնդրով: Ադրբեջանում նա նկատել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Հայաստանը,ըստ նրա, չի ստացել վիզաների ազատականացման պայմանագիրը, սակայն շատ քայլեր է կատարել կոռուպցիայի դեմ պայքարում: Յակուբ Բենեդուչակը ասաց նաև, որ մեր պաշտոնյաների շրջանում նկատել է նաև կոռուպցիոն ուժեղ երևույթներ:

«Մենք առաջարկում ենք արժեքների պարադիգմ, իսկ վիզաների դյուրացման համակարգը ընդամենը մի տարբերակ է»,-ասաց նա: Յակուբ Բենեդուչակը ասաց, որ, ճամփորդելով, հայերը կարող են ծանոթանալ եվրոպական երկրներում տիրող ժողովրդավարության մակարդակին ու դրանով էլ հակադրվել ՌԴ-ին:

Հիշելով սառեցված հակամարտությունները՝ Յակուբ Բենեդուչակն ասաց, որ դրանք պետք է կարգավորվեն:

Յակուբ Բենեդուչակն ասաց, որ Մոլդովան այն երկիրն է, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին, և նրան պետք է տալ վիզաների դյուրացման հնարավորություն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ