ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Պուտինը գերազանցեց Օբամային

Պուտինը գերազանցեց Օբամային
31.10.2013 | 11:24

2013-ին Forbes –ի գնահատականով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: 2012-ի համեմատ Վլադիմիր Պուտինը բարձրացել է երկու հորիզոնականով՝ շրջանցելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, երրորդը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինփինն է, նրան հաջորդում է Հռոմի Պապ Ֆրանցիսկը: Ցուցակի լավագույն հնգյակը եզրափակում է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ