«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Գերմանիան շարունակում է վարկավորել Հայաստանին

Գերմանիան շարունակում է վարկավորել Հայաստանին
06.11.2013 | 11:05

Հայաստանում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը և ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երկու երկրների կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում Հայաստանի կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ մինչև 108․5 միլիոն եվրոյի արտոնյալ վարկեր և 4․25 միլիոն եվրոյի դրամաշնորհներ վեց ծրագրի իրականացման համար:

Մինչև 75 միլիոն եվրոյի վարկը նախատեսված է «Հոսանքահաղորդման համակարգ» (Հայաստան - Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ) ծրագրի, մինչև 18․5 միլիոնի վարկ՝ «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, 1-ին փուլ» ծրագրի, մինչև 15 միլիոն եվրոյի վարկ՝ Գերմանա-հայկական հիմնադրամ (ԳՀՀ) ,Կայուն տնտեսական զարգացումե առաջնահերթ ոլորտի ծրագրի համար:

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ