ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոմինգոն՝ Երևանում

Դոմինգոն՝ Երևանում
12.11.2013 | 23:17

Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Պլասիդո Դոմինգոյի (կրտսեր) համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Ծրագրում կհնչեն դասական երաժշտություն, իսպանական բալադներ, տանգո։

Համերգի կազմակերպիչն է «Մեցցո» փրոդաքշնը։

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ